▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ

«Հրապարակը» հայտնում է․ «Ամիսներ առաջ գրել էինք, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին, և միջնորդություն է ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ։ Սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր միջնորդությունը՝ Ամարյանին ազատ արձակելով դատարանի դահլիճից և նրա նկատմամբ տնային կալանք կիրառելով։

Գործը ներկայումս քննվում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։ Վերջինս առավել հայտնի է ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի քրեական գործով, որի շրջանակում նրան մեղավոր է ճանաչել։ Հատկանշական է, որ Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «օրենքով գող» Ամարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները. վերացրել է անգամ բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։

Հիշեցնենք, որ Ամարյանը ձերբակալվել էր «գողական» կարգավիճակը պահպանելու և այդ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով»։

Մամուլ далее