
Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկար-բարակ տեքստ էի գրել այն մասին, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տնօրեն Լուսինե Բարսեղյանը պաշտոն ստացել ամուսնու՝ Վահագն Թևոսյանի՝ Հանրային հեռարձակողի խորհրդում հայտնվելուց կես տարի անց։
Բայց երբ այդ տեքստի համար նկար էի ման գալիս, գտա այս լուսանկարը։ Նայեցի` երկար նայեցի (խորհուրդ կտամ՝ դուք էլ մի քիչ երկար նայեք), հիշեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչ էր պետք անել կաբինետներում Սերժի նկարի հետ, և որոշեցի ուղղակի այս նկարով սահմանափակվել։ (Նկարը 2020 թվականի հոդվածից է։)
Ինչևէ, ծանոթացեք, այս մարդն է որոշում, որ ՔՊ-ական պատգամավորների ելույթների հոդվածները 21 անգամ ավելի շատ պիտի լինեն, քան ընդդիմությանը։ Հենց այս մարդն է որոշում, որ նույն իշխանության ներկայացուցիչ Տարոն Չախոյանի խոսքն արժանի է լայն հանրությանը ներկայացմանը, մինչդեռ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի կամ Բաբկեն Թունյանի ելույթները՝ ոչ»։
Դիտեք նաև՝


