▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում»․ Խամոյան

«Հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչ բառ ասես որ չի ասել, ինչ շարժում ասես, որ չի արել։ Այսօր, օրինակ, ԹՐԻՓՓ-ի մասին պարզ հարցեր են տալիս, Նիկոլ Փաշինյանը՝ էլ «տգետ», էլ «գլուխներդ պատին եք տալիս», էլ չգիտեմ ինչ․․․ Հիմա ժանրի կանոններով, ես էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում։
Կամ իշխանական նորընտիր պատգամավորն ասում է՝ ի՞նչ պետք է անենք ընդդիմության հետ։ Էլ հարց ինչո՞ւ եք տալիս, քառատե՛ք, տարե՛ք Հանրապետության հրապարակում վառեք»,- այս մասին ԱԺ-ում մինչ իր հարցն ուղղելը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով՝ սա է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի պատկերը։

Դիտեք նաև՝

Քաղաքական далее