▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ օրորեմ...PROJECT LA-ի նոր երգը

Քեզ օրորեմ...PROJECT LA-ի նոր երգը

Երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանի

Խոսքերը՝ Գագիկ Նահապետյանի

Քեզ օրորեմ, որ քնես,

Որ աներազ չմնաս,

Ինձ քեզնից դուրս չդնես,

Անօթևան չմնաս:

Քեզ օրորեմ, որ քնես,

Որ անլուսին չմնաս,

Ամուր ափիս մեջ առնեմ,

Որ կիսաճաք չմնա։

Քեզ օրորեմ, որ քնես,

Միտքդ անջուր չմնա,

Գիշերվա պոչը բռնեմ,

Քեզ տեր լինեմ ու ծառա։

Քեզ օրորեմ, որ քնես

Որ աներազ չմնաս,

Քեզ օրորեմ, որ քնես,

Բայց չթողնեմ քեզ քնած։ 

Շոու-բիզնես далее