▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ»-ի զեկույցում ներկայացված փաստերը կեղծիք են և հարված են հասցնում մեր եկեղեցուն

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին եղել է, կա ու կմնա մեր ազգի ինքնության սյուներից մեկը։

«ՔՊ»-ի զեկույցում ներկայացված փաստերը կեղծիք են և հարված են հասցնում մեր եկեղեցուն։

***

«Ով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օպոնենտն է, հանկարծ պարզվում է, որևէ հանցագործ է․ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործեր»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այնպես որ անկախ նրանից մեր քաղաքացիները Քոչարյանի կողմնակիցն են, «Հայաստան» դաշինքի, «Ուժեց Հայաստան»-ի, թե ԲՀԿ-ի, յուրաքանչյուրիս ապագայի խնդիրն է լուծվում։ Բռնապետության պարագայում որևէ մեկը լավ չի ապրում, որովհետև բռնակալությունը որևէ մեկի կապրիզն է, և եթե դու համարձակվես նույնիսկ փողկապի գույնի շուրջ անհամաձայնություն ունենալ բռնակալի հետ, կարող է հայտնվես բանտում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

***

«2022թ․ հոկտեմբերի 6-ից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է՝ կունենանք խաղաղություն, կունենանք խաղաղություն։ Բայց ինչ ունենք այսօր․ ադրբեջանցի զինվորները ՀՀ տարածքում են, ըստ որոշ լուրերի, նույնիսկ ավելի են ամրացնում իրենց դիրքերն օկուպացված տարածքներում, Ադրբեջանը շարունակում է ցինիկ կերպով միջամտել ՀՀ ներքին գործերին, իսկ հիմա ադրբեջանցի զինվորը մտել է Հայաստան, ծանր հանցագործություն է գործել, և գործադիր ու օրենսդիր մարմինները դարձել են այդ զինվորի փաստաբանը»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ խոսքը գնում է ընդդիմության մասին, Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը, ՔՊ-ական մեծամասնությունը քննիչ են, դատախազ են, դատավոր են, նույնիսկ քրեակատարողական ծառայություն ու դահիճ են, ինչ վերաբերում է ադրբեջանցուն՝ բոլորը միասին դարձել են փաստաբան։ Ո՞նց կարող ա տենց լինել, պարզ ա, չէ՞, որ վախ կա, այդ դեպքում ի՞նչ խաղաղություն»,- շարունակել է Խաչատրյանը։

Քաղաքական далее