|
Այսօր՝ հունիսի 3-ին, 2 օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակները Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը: *** |
|
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի հունիսի 01-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։ |
***
|
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։ |



