▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեխնիկական խնդիրներ ու ընդհատումներ՝ «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոյի ժամանակ

«Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն, որ այս պահին ընթանում է Ադանա Կոմպլեքսում, մոտ տասը րոպե ընդհատվել էր, ըստ կազմակերպիչների՝ հոսանքի տատանման պատճառով։

Համերգի սկզբից ներկաները, որոնց թիվն, ըստ տարբեր հաշվարկների մի քանի հազար է, բողոքել են ձայնի որակից, որը հանդիսատեսի համար շատ վատ էր լսվում։

Առաջին երկու կատարումից հետո հանդիսավարն՝ Ավետ Բարսեղյանը ներողություն է խնդրել ու տեղեկացրել, որ թերությունները կապված են հոսանքի տատանման հետ։

Համերգը վերսկսելուց հետո սակայն միջոցառումը կրկին ընդմիջվել է՝ նորից տեխնիկական խնդիրների պատճառով։

Asekose.am-ի աղբյուրը տեղից նշում է, որ հանդիսատեսները, մեղմ ասած, տարակուսած են։

Համերգի տոմսի գները, նշենք, որ շատ բարձր են։

Ավելի վաղ կազմակերիչները գովազդում էին, որ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրը, բաց երկնքի տակ` Արարատյան դաշտավայրում «Հայկո Հակոբյան հիմնադրամ»-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը կներկայացնեն «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։

Սա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով արդեն թվով 3-րդ համերգն է։

Asekose.am-ն ավելի ուշ կներկայացնի այլ մանրամասներ։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее