▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ

Ռազմ.info-ն գրում է.Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը դեկտեմբերի 1-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակը:

Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ կրկին չեն հրապարակվել, քանի որ այդ զորքերն արդեն ՆԳՆ ենթակայության ներքո են։

Այսպիսով՝ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության անձնակազմը 400.784 է, որից 39400-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 361.384-ը՝ զինծառայողներ։

Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 203 է։ Հուլիսին հրապարակված տվյալներով նույն զորամիավորումներում առանց ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ծառայում էր 325 գեներալ և ծովակալ՝ 122-ով ավել քան ներկայումս:

Սեպտեմբերին հրապարակված տվյալների համեմատ գեներալների թիվը պակասել է 5-ով, իսկ արդեն հոկտեմբերի համեմատ՝ ավելացել է 2-ով: Սպաների թիվը 26299 է, ինչը 3135-ով պակաս է հոկտեմբերի 4-ին հրապարակված ցուցանիշից, իսկ հեղաշրջման փորձից առաջ եղած անձնակազմից՝ շուրջ 5500-ով։

Ենթասպաների թիվը 65026 է, ինչը իր հերթին 2232-ով է պակաս հոկտեմբերի քանակից: Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ 48012 է, ինչը հոկտեմբերի համեմատ 1267-ով է պակաս: Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ արդեն շուրջ 30 հազարից ավել զինծառայող է հեռացվել:

Զորակոչված անձնակազմի թվաքանակը հոկտեմբերի համեմատ ավելացել է շուրջ 12 հազարով, իսկ ընդհանուր անձնակազմը՝ շուրջ 5,6 հազարով։ Շուրջ 6000-ով նվազել է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը: Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ.դեկտեմբերի դրությամբ. աղյուսակ.

Զինվորական կոչում ԳՇ, ՊՆ, Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա,
Առափնյա անվտանգություն
Գեներալ, ծովակալ 203 –
Սպաներ 26.299 –
Ենթասպաներ 65.026 –
Պայմանագրային ժանդարմներ — –
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 48.012 –
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 16.366 —
Պրոֆեսիոնալ անձնակազմ 155.906 –
Զորակոչված անձնակազմ 205.478 –
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) 39․400 –
Ընդհանուր թվաքանակ 400.784 –
Պայմանագրայինների թիվը տոկոսով 43%
Հասարակություն далее