▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլև ծաղկում է, բարգավաճում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին և կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլև ծաղկում է, բարգավաճում։ Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն ընդունեցին անցած տարի՝ ընտրություններից առաջ, Փաշինյանն էլ դերասանություն արեց, թե` կներեք, եթե այսուհետ նույն ձևով չվիրավորեմ մեր քաղաքական ընդդիմախոսներին: 

Նրանցից ոչ մեկի հարցը ՔՊ վարչությունը չի քննել, որևէ մեկը նկատողություն չի ստացել, չի հեռացվել կուսակցությունից: Ասենք, Վահագն Ալեքսանյանը երեկ Ռոբերտ Քոչարյանին էր վիրավորում, Արման Եղոյանը պահանջում էր փակել Դաշնակցությունը, Փաշինյանն անապացույց մեղադրանքներ էր ուղղում Սամվել Կարապետյանին։ 

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նրա դեմ վարույթին և ուղարկել վարչություն: Վարչությունում նախօրեին, առանց Փաշինյանի և Հայկ Սարգսյանի, հպանցիկ քննարկել են հարցը, բայց որոշում չեն կայացրել։ Դա կանեն առաջիկայում: ՔՊ-ում վստահ են, որ Հայկին ներում-բեկում չի լինելու` նրան հեռացնելու են կուսակցությունից»։

Մամուլ далее