Իրավիճակը «Եռաբլուր»-ի տարածքում լարվեց, երբ պանթեոն եկան ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասդլանյանն ու Հովիկ Աղազարյանը: «Ռա՛դ եղեք ստեղից, ա՛յ դավաճաններ»,- ասացին զոհվածների ծնողները: Հրմկշտոց սկսվեց, տարածքում այս պահին մեծ թվով ոստիկաններ կան: Թարմացված․ «Եռաբլուրը ձեր տեղը չի, գնացեք Բաքու»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին՝ ասացին զոհվածների ծնողները: Նրանք թույլ չտվեցին, որ իշխանական պատգամավորները մուտք գործեն Եռաբլուր պանթեոն: Իրավիճակը լարվեց, քաղաքացիներից մեկն ապտակեց Աղազարյանին: |
Թարմացված․ «Կարծում եմ՝ կգա, քանի որ էսքան ոստիկաններ են կանգնած «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում: Ի՞նչ երեսով է այսքանից հետո գալու, ո՞նց է գալու Արցախի համար զոհված տեղերքի տուն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասել են զոհված զինծառայողների հարազատները, ովքեր գիշերն անցկացրել են այստեղ, որպեսզի առավոտյան թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Թարմացված․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն. «Թույլ չենք տալու, որ այդ սրիկաներն ու ապիկարները ոտք դնեն այստեղ, իրենք դրա իրավունքը չունեն, իրենք էստեղի իմաստը չեն հասկանում: Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք եղել, դեռ ոչ մեկ չի եկել»,- նշել են նրանք: |