000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը
«Գոլդ» համարանիշերի աճուրդն ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշերը վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00 համարանիշը։
ԱրմԼուր-ին հայտնի է դարձել, որ համարանիշերը ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։ «Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։
Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում և գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այսինքն՝ Գագիկ Առուշանյանը համայնքապետի հայրն է»։