Թարմացված․ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի գրառումը. «Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:
|
300.000 դոլարով վաճառվեց 00ՕՕ000 պետհամարանիշը։
Այս մասին տեղեկանում ենք «Վարորդի ընկեր» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջից։
Ըստ տեղեկությունների` այս պետհամարանիշը գնել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ։
Նշենք, որ ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։