▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 և 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. նոր մանրամասներ

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը՝ ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված)․ այս մասին Նյուզ․am-ին հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:

***

Նյուզ.am-ը գրում է. Ջրառատցի Խաչատրյանների ընտանիքը գնացել էր Արմավիրի Քարակերտ գյուղ՝ տան հարսի ծնողներին հյուր․ ջրառատցիները մանրամասներ են հայտնել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած ընտանիքի մասին։

«Վարորդը՝ 30–ամյա Էլամիրը, մոր, կնոջ, երեխաների հետ գնացել էին աներոջ տուն, քանի որ Էլամիրը մի քանի օրից խոպան պիտի գնար, գնացել էին հաջող անելու։ Մի ամբողջ ընտանիք մահացավ, էդ մարդկանց տունն ավիրվեց, սաղ ընտանիքը մեկից գնաց»,– ասել են Ջրառատի բնակիչները, որոնք ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով «BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են, իսկ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին