▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 կրակոցով 2 նապաստակ կբռնենք...Հայկ Մարության

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը և ավագանու թեկնածուներն այսօր մամուլի  ասուլիս են տվել:  Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ իրենց առանցքային կետը կլինի ուղիղ ժողովրդավարությունը, այսինքն՝ հանրային հնչեղության մեծ հարցերը պետք է որոշել տեղական հանրաքվեներով:

«Հաջորդ ցավոտ կետը տրանսպորտն է, որը ոչ միայն ա կետից բ կետ տեղափոխվելու հարցն է, այլ նաև պատվի հարց է, ՀՀ առաջընթացի հարցն է»,-ասել է նա և նշել, որ կհիմնեն նոր տրանսպորտային ցանց՝ սկսած երթուղիներից, կանգառներից, տոմսային համակարգից:

 

 

 

 

 

 

 

 

«Լինելու է միասնական տոմսային համակարգ, երբ տոմսը գնվում է մեկ անգամ, որը ոչ թե մեկ անգամ օգտագործման համար է, այլ ժամվա: Այն մարդիկ, ովքեր մի քանի տրանսպորտ են օգտագործում, էժան տարբերակ է լինելու, տարբեր խմբերի մարդկանց համար լինելու է զեղչային համակարգ: Նաև երկարեցվելու է տրանսպորտի աշխատանքային ժամը»,-ասել է Մարությանը և նշել , որ նախատեսում են մետրոյի մեկ կայարան կառուցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին