▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 մահ և 44 նոր դեպք. ընդհանուր թիվը հասավ 1111-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 44-ով և դարձել 1111։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նաև մահվան մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին