▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

 1 մահ և 42 նոր դեպք. ընդհանուրը թիվը՝ 1201 

Այսօր հրապարակված տվյալներով, Հայաստանում կա կոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։

Հիշեցնենք, երեկվա տվյալներով,  կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր դեպքերը 1159-ն էին, ստացվում է՝ հանրագումարով այսօրվա դրությամբ հայաստանում 1201 հաստատված դեպք կա:

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին