▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1 միլիարդ 800 միլիոնից ավելի գումար է հատկացված, բայց խնդիրը չի լուծվում»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ի՞նչ եք կարծում, այս հեղեղատարը ինչպես է հեռացնելու անձրևաջրերը, երբ ինքը աղբով է լցված ու խցանված է ամբողջովին։
2024 թվականի Երևանի բյուջեով կեղտաջրերի հեռացմանն ու համակարգի թարմացմանը 1 միլիարդ 800 միլիոնից ավելի գումար է հատկացված, բայց միևնույն է, խնդիրը չի լուծվում ու անգամ թեթև անձրևը Երևանը վերածում է օվկիանոսի։
Քաղաքային կառավարումը լիովին ձախողված է...»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին