▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գերմանացի պատգամավորները՝ ծխախոտը տաքացնող սարքերի ու էլեկտրոնային սիգարետի մասին

Մեր Դավիթն արդեն քայլում է ձեռնափայտով. Արմեն Մուրադյան

Դիմակդ բարձրացրու... Շարունակվում են ստուգումները քաղաքային տրանսպորտում

Թորոսյանը ֆեյսբուքում ցինիզմով ու մեծամտությամբ ուրիշների հետ մրցելու փոխարեն, պետք է ճիշտ. . .

Սիրելի Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ. ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ.. . .

Պարող կինը դպրոցի տնօրենն է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վերջին զանգից

Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը. . .

Եթե անհրաժեշտ է՝ նաև Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար. Պատգամավոր

Տղաներ եւ աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վա. Գորգիսյան

Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է. Նաիրա Զոհրաբյան

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվել է․ փաստաբան

Թավշյա ապօրինաշինություն․ Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերում էր

Պրովակացիա է եղել, ահազանգել եմ ոստիկանություն․ ԿԲ նախագահ

Փոստատարները նպաստներն ու թոշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

Դուք մեղավոր չեք. Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

Ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը ծանր է. Արսեն Թորոսյանը նոր թվեր ներկայացրեց

Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել. վատ օրինակները շատ են

Մահացել է ևս 6 անձ, հունիսի 4-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 11221-ի

Այս գիշեր՝ Նորքի ինֆեկցիոնի բակում

Կորոնավիրուսը հաղթահարած մոսկվաբնակ բժշկուհի Ասպրամ Աղբալյանը հիվանդության բուժման ժամանակ. . .

Յուրաքանչյուր քաղաքացի կորոնավիրուսի ախտանշանների դեպքում պետք է դիմի բուժսպասարկման առաջնային օղակ

Մարզահամալիրն առանձին «դեպք» է

Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են․ Նիկոլ Փաշինյան

Թե ի՞նչ «զոհողության» էր պատրաստ Դարբինյանը հանուն պաշտոնի գիտեն շատերը․ Քաղաքապետարանի պաշտոնյա

Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...Արսեն Թորոսյանը՝ ԼՀԿ-ին

Իրականությունից կտրված իշխանությունը. որտեղից է գալիս այդ խնդիրը

Կոչս նախորդ իշխանության ներկայացուցիչներին

Պաշտպանենք մեծերին «լինող բանը կլինի» վտանգավոր համոզմունքից․ Աննա Հակոբյան

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարներ

Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին, պարետային ժամի հաստատում

Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ, նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները...

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հնարավոր պաշտոնանկություններին

Տանից դուրս գալուց հետո դիմակ կրելը պարտադիր կդառնա ամենուր

Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, միացեք հանրային վերահսկողության թիմին. Փաշինյան

Մեծ պատվի, հարգանքի ու խոնարհումի է արժանի ձեր ծառայությունը. Կաթողիկոսը՝ բժիշկների մասին

Գագիկ Բեգլարյանի եղբայրը չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ի հայտարարությունը

Ի՞նչ տեսանյութ է ուղարկել Սիփան Փաշինյանը վարչապետին

«ժամ մը» առաջ...ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին

Նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությանը. Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

Արցախում ՃՏՊ-ի հետեւանքով զինծառայող է մահացել․ ՊԲ

«Երևան մոլ»-ը փակվեց. Պարետը նոր որոշում է կայացրել

Մենք մեր խաչը մինչև վերջ տանելու ենք․ Ալեն Սիմոնյան

Պատրաստ ենք խնամակալ ձևակերպել դպրոցում աշխատող որևէ մեկին, որպեսզի երեխան գնա տվյալ «էլիտար». . .

2018 թ․ հետո Հայաստանը ներգրավված չի եղել զենքի անօրինական առևտրի որևէ գործարքում․ Պն փոխնախարար

Ժողովուրդ, մնացել եք կորոնավիրուսի տակ. բժիշկ Հայկ Մանասյան

ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է hրաժարական տան. «Ժառանգություն»

Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել` կարգ ու կանոն հաստատելու․. . .

Ինչպես են երիտասարդ տղան ու աղջիկն այրում Կենտրոնի աղբամանները. քաղաքապետարանի. . .

10 բուժաշխատող ևս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է. Երևանի քաղաքապետարան

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը:

Առաջին գծում շտապօգնության խմբեր են՝ զինված ու պատրաստ:

«Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի», - նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Երևանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռևս փետրվարից: Հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Աշխատում են նաև ռենտգեն կաբինետները:

Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմասիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:

«Ունեինք երկու խումբ՝ արտերկրից ժամանած քաղաքացիներ և քաղաքացիներ, որոնք շփում էին ունեցել հաստատված վարակակիրների հետ: Երկու դեպքում էլ սահմանել ենք 14-օրյա հսկողություն»,-ասում է թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, հետո արդեն ամեն օր հեռախոսազանգով տեղեկանում քաղաքացիների առողջության մասին, գրանցում ջերմաչափման տվյալները:

Մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը, դեռևս հսկողության տակ է 1100 քաղաքացի:

«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեսթը դրական է եղել, և հիվանդությունը հաստատվել է»,-ասում է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Երևանի քաղաքապետարանը բուժանձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք է բերել և առողջապական հիմնարկներին տրամադրել պաշտպանիչ անհրաժեշտ պարագաներ:

«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ծրագրով Երևանի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բուժհաստատությունների համար գնվել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար բժշկական խալաթ, 45 հազար բժշկական ձեռնոց և ախտահանիչ լուծույթներ: Լուծվել է նաև բուժաշխատողների տեղափոխման խնդիրը՝ այդ նպատակով ավտոբուսներ են տրամադրվել»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Որքան էլ բուժաշխատողները զգուժշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ 10 բուժաշխատող ևս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է: Վարակվելու վտանգը, սակայն, համայնքային ենթակայության բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին չի կանգնեցնում իրենց առաքելության ճանապարհին:

32 բուժաշխատող, արձագանքելով առողջապահության նախարարության կոչին, միացել է համաճարակը հաղթահարելու գործին լծված հիվանդանոցների անձնակազմերին:
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգևատրվի. այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից:

Մեզնից յուրաքանչյուրը ևս կարող է միանալ այս պայքարին իր ձևով՝ մնալով տանը և կանխելով վարակի տարածումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին