ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

«Այսօր առաջին անգամ պացիենտ տեղափոխեցինք Մեղրիից՝ թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։ Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և հուսով եմ՝ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը։ Առողջություն եմ մաղթում նրան։ Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ»,- գրել է նախարարը։


