«Ունենք տասնյակ մարդիկ՝ տարբեր ճակատագրերով, տարբեր հանգամանքներում այնտեղ հայտնված, բայց որ ամենակարևորն է՝ ունենք ձմռան ցրտին փողոցում հայտնված կանայք, անչափահասներ: 10 օրից ավելի է՝ նրանք գիշերում են բաց երկնքի տակ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդրին՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նրա խոսքով՝ խնդիրը իշխանության բացակայությունն է՝ ամենուր: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության որոշմամբ ՊՆ նախկին շենքն ամրակցվել է ՊԵԿ-ին: |