▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.1 մլն դրամի փոխարեն՝ 800.000 դրամ. ստենտավորման գները իջնում են. Արսեն Թորոսյանը՝ հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բացմանը

Այսօր տեղի է ունեցել «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բացումը, որին ներկա է եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը շրջել է բժշկական կենտրոնով, ծանոթացել բուժանձնակազմի հետ և սարքավորումներին:

«Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ օտարերկրյա ներդնողները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սկսել են շոշափելի ներդրումներ կատարել, որի վառ ապացույցներից է նաև այս կենտրոնի բացումը: Այս կենտրոնը կարևոր է դեր է ունենալու Հայաստանում սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման տեսանկյունից: Նման կենտրոնները նպաստում են, որպեսզի պացիենտների բուժօգնությունը կազմակերպվի ավելի արագ, որակյալ և հասանելի»,- կենտրոնի բացման ժամանակ իր խոսքում նշեց նախարար Արսեն Թորոսյանը:

Իսկ ավելի ուշ, նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով  «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում սրտի ստենտավորման գների համեմատաբար մատչելի լինելու մասին.

«Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։

Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»։

Դիտեք նաև՝ Հայաստանի իրողության մեջ սա նոր տեսակի բժշկական կենտրոն է լինելու. Կարեն Համբարձումյան

Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական կենտրոնի բացմանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին