|
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում Թարմացում․ Ինչպես հայտնել ենք, այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ ականատեսի` 14:15-ի սահմաններում աղջիկ երեխան ընկել է Փամբակ գետը: Ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը: Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա ընկերուհու հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։ |
|
Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Այս պահին իրավապահները շփվում են այդ քաղաքացու հետ: |


