▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16 պետությունից ժամանած 110 մասնակից, ժյուրիի անդամներ՝ Հայաստանից և արտերկրից, գումարային մրցանակ․ կայացել է «Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթը

Նոյեմբերի 10-ին երևանյան ժամանցի վայրերից մեկում կայացել է «Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթը, որը թվով երկրորդն էր։ Մրցույթին մասնակցել են 16 պետություններից եկած մասնակիցներ։

/filemanager/uploads/2021/11/week-4/Voske_dzayner.jpg

Asekose.am-ը զրուցել է «Ոսկե ձայներ»-ի  կազմակերպիչ, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասանի հետ՝ մրցույթի կազմակերպչական աշխատանքների, մասնակիցների, սահմանված մրցանակների և այլ մանրամասների մասին։

«Առաջին անգամ մրցույթն անցկացրել ենք 2019թ-ն։ Այս տարի «Ոսկե ձայներ»-ում իրենց մասնակցությունն էին ցուցաբերում 110 մասնակից՝ 16 պետությունից։ Մասնակիցների ընտրությունը կատարվել է ըստ մեր կողմից ուղարկված հայտերի։ Մենք տեղեկացնում ենք մասնակիցների վոկալի ուսուցիչներին և ըստ այդմ՝ նրանք ներկայացնում են իրենց երկրի մասնակցին»,- պատմեց Արման Ղուկասյանը։

Վերջինիս խոսքով՝ մրցույթում որպես ժյուրի ընդգրկված են եղել 17 երկրից ժամանակ 48 անդամներ՝ տարբեր մասնագիտությունների․

«Ժյուրիի նախագահը «Славянский базар» միջազգային մրցույթի նախագահ Գլեբ Լապիցկիյն էր, ինչպես նաև կային ներկայացուցիչներ Լատվիայից, Լիտվիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, իսկ Հայաստանից որպես ժյուրիի անդամ ընդգրկված էին Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը, Նարե Գևորգյանը, օպերային երգչուհի Աննա Պողոսյանը, Դիանա Հարությունյանը, Եվա Եգանյանը և այլք»,- նշեց Արման Ղուկասյանը և ավելացրեց․

/filemanager/uploads/2021/11/week-4/Fotoram.io_1.jpg

«Մրցույթն ընթացավ մեկ փուլով։ Յուրաքանչյուր մասնակից կատարեց ընդամենը մեկ երգ, որից հետո արդեն ժյուրիի մասնակիցները որոշեցին առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին»,- ասաց մրցույթի կազմակերպիչը։

«Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է հայ մասնակից Մարիա Խանդիկյանը, ում որպես մրցանակ՝ տրվել է 500 ԱՄՆ դոլար, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներն արժանացել են գավաթների և պատվոգրերի։

Բացի սրանից, մի շարք մասնակիցներ ժյուրիի անդամների կողմից հրավերներ են ստացել մասնակցել իրենց երկրում կայացող միջազգային մրցույթների։

Արման Ղուկասանը տեղեկացրեց, որ պայմանավորված այն փաստով, որ տվյալ մրցույթը բավական մեծ պահանջարկ է ձեռք բերել, իրենք նախատեսում են այն անցկացնել նաև 2022թ․ հուլիս ամսվա վերջին։

Հեղինակ՝ Ս․Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին