▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«17+ ուժերի իրական թեկնածուն Կարեն Կարապետյանն է. Մանուկյանն ընդամենը ճանապարհ հարթող է». Ժիրայր Սեֆիլյան

«Նոյեմբերի 9-ին հաջորդող օրերին մենք տեղեկացված ենք եղել, որ Կրեմլը ներհայաստանյան քաղաքական ընթացքի վերաբերյալ ունի երեք սցենար»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ ասել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա եթերի ընթացքում հայտնեց, որ այդ սցենարների մասին իրենք առաջին անգամ են բարձրաձայնում. «Առաջին սցենարը Հայաստանի ներսում քաոսային վիճակի խորացումն է, մոտավորապես այն՝ ինչը այսօր տեսնում ենք: Այս սցենարի նպատակը Հայաստանը վերջնականապես պետականազրկելն է, խեղճացնելն ու աբխազացնելն է: Երկրորդ սցենարը գուբերնիայի սցենարն է: Այսինքն՝ դե յուրե կպահպանվի մեր հանրապետության կարգավիճակը, սակայն փաստացի նահանգի կարգավիճակ ենք ունենալու՝ Ռուսաստանի ուղիղ կառավարման վիճակով: Այս երկրորդ սցենարին սպասարկում են այդ 17 կուսակցությունները: Մենք ունենք տեղեկություն, որ այդ 17+ ուժերի հեռանկարային թեկնածուն Կարեն Կարապետյանն է՝ հայտնի գազի Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ընդամենը ճանապարհ հարթողի կարգավիճակում է: Երրորդ սցենարն իրենից ներկայացնում է ՀՀ-ի հետ արժանապատիվ հարաբերություններ, ինչու չէ նաև անցումային իշխանությունը որոշելիս խորհրդակցում Արևմուտքի հետ»,- ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ երրորդ սցենարը համեմատաբար ավելի ձեռնտու կլինի Հայաստանի համար, և այժմ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի կյանքի չկոչվեն առաջին երկու սցենարները:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին