Նոր հաղորդաշար «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում. Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելին Ձեր տանը» հաղորդման առաջին հյուրը Պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն է:
Նոր հաղորդումը հեռարձակվելու է «Հայելու առաջ» հաղորդաշարին զուգահեռ:
Նշենք, որ «Հայելին Ձեր տանը» հաղորդման շրջանակներում հեղինակը հյուրընկալվում է քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչների տներում, նրանց հետ մարդկային, անձնական զրույց ունենում։ Հաջորդ հաղորդումներում Անժելա Թովմասյանը հյուրընկալվելու է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի, գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բնակարաններում: