Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են 20 և 23 տարեկան տղաների ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: *** Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրից քիչ հեռու, ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Ճանապարհը երկկողմանի փակ է, գրում է «Օրագիր»-ը։ Ոստիկաններն ստուգում են բոլոր տրանսպորտային միջոցների բեռնախցիկները և սրահները։ Բացի ոստիկանությունից և պարեկային ծառայողներից՝ այս հատվածում ուժեղացված ծառայությանը մասնակցում են նաև կարմիրբերետավորները։ Թե ինչ են փնտրում՝ պարզ չէ։ |
2 աղջիկ և 2 տղա մեքենայից կրակոցներ են արձակել Երևանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet