▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 մահ և 62 նոր դեպք․ ընդհանուր թիվը՝ 1401

Հայաստանում ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել և 2 նոր մահ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1339 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 1401 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 13929 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 556): Փաստացի այս պահին բուժվում է 768 անձ (մեկ օրում ավելացել է 31-ով):

 

Վերջին տվյալներով ապաքինվել է 609 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 24 պացիենտ մահացել է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցվող խրոնիկ հիվանդություններ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին