▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 մահվան դեպք ենք ունեցել...Նիկոլ Փաշինյան

«Այսօր առաջին անգամ առողջացած անձանց թիվը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է նոր հիվանդների թիվը, իսկ մահացածության ցուցանիշը 70-ից բարձր տարիքային խմբում է գրանցվում: Մենք հնարավորություն ունենք ջարդելու հիվանդության ողնաշարը»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ ավարտվեց կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված նիստը: Նշեմ, որ երեկ մենք 685 թեստ ենք ունեցել, որից դրական արդյունքով՝ 28-ը, երեկվա դրությամբ մենք 54 առողջացած ենք ունեցել, այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում կա: Մենք նաեւ 2 մահվան դեպք ենք ունեցել, սակայն այստեղ էլ կարեւոր է նշել մահացածության շեմը, որը 70-ից բարձր տարիքային խմբում է:

Գիտեք, որ պարետի որոշմամբ, թույլատրվել են որոշակի աշխատանքների իրականացումը: Ես կոչ եմ անում, հորդորում եմ գործատուներին հատուկ միջոցառումներ ձեռնարկել: Եղանակները լավանում են, իսկ դա կարող է լավ անդրադառնալ համավարակի տարածումը կանխելու վրա:

Մեր տեսչական մարմինները ուսումնասիրություններ կիրականացնեն այն գործատուների շրջանում, որտեղ աշխատանքները սկսվում են՝ պարզելու համար, թե ինչ միջոցառումներ են իրականացվում:

Լավ լուրերից պետք է ոչ թե մեր զգոնությունը թուլանա, այլ պետք է մեր զգոնությունը եռապատկվի, քառապատկվի»,-նշեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին