Կայացել է «Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակաբաշխությունը` նվիրված Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր բնագավառներում փորձագիտական գնահատման արդյունքում լավագույնը ճանաչված հիմնարկներին ու մասնագետներին:
ՀՀ տարվա լավագույն «Բժիշկ-իմպլանտոլոգ» անվանակարգում «Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակին արժանացավ բ.գ.թ, դոցենտ, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ-իպմլանտոլոգ, ՀԻԱ հիմնադիր նախագահ, «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն` Կարեն Լևոնի Գրիգորյանը:
Իսկ էսթետիկ բժշկության բնագավառում արդի տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ունեցած իր մեծ ավանդի համար ՀՀ լավագույն «էսթետիկ բժշկության մասնագետ» անվանակարգում «Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակին արժանացավ «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Արտաշեսի Թումանյանը:
«Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակաբաշխության խորհուրդը ավելի քան 1000 ընկերությունների շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն` ամփոփելով 2014թ կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, և ձևավորվել է «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը: