▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 պոստ, հետևելով Փաշինյանի հորդորներին, չեն կրակել և հայտնվել են շրջափակման մեջ. ազերիները թույլ չեն տալիս նրանց սնունդ տանեն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2019/08/week-2/hrant_bagratyan.jpg

«Վերին Շորժայի մոտ ազերիների առաջխաղացման արդյունքում հայկական 2 պոստ, հետևելով ՆՓ-ի հորդորներին, չեն կրակել և հայտնվել են շրջափակման մեջ։ Ազերիները թույլ չեն տալիս նրանց սնունդ տանեն՝ պահանջելով, որ լքեն պոստերն ու փախնեն։ Այլապես գերի կվերցնեն։ Նրանք 20 հոգի են։ Այսպես է լինում, երբ երկրի վաչապետը շիզիկ հողատու է, իսկ նախագահն իրեն պատում է պուտանկի պես»։

Նշենք, որ ՀՀ Զու ԳՇ-ն հերքել էր տեղեկությունը՝ նշելով.

«Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին