«Երբ ես դպրոցն ավարտեցի՝ 16 տարեկան էի, 2 տարի հասունացա, մեծացա, և այլն, նոր գնացի բանակ, հիմա դպրոցն ավարտում են երիտասարդները, գնում են բանակ: Ճիշտ ա՝ 18 տարեկան ա երիտասարդը, բայց ինքը շրջանավարտ ա, կենսաբանորեն 18 տարեկան ա, բայց հոգեբանորեն, սոցիալապես և այլն»,- ԱԺ-ում ելույթն այսպես սկսեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Քննարկվում է ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին հարցը:
Ավելի վաղ Աղազարյանը նաև հարց էր ուղղել ԿԳՄՍ նախարարին՝ փորձելով պարզել, կայացած երկրներում, որտեղ ուսումնական գործընթացը տևում է 12 տարի, դպրոցն ավարտելուց հետո զորակոչո՞ւմ են բանակ, թե՞ ուշ են զորակոչում: Դումանյանը դժվարացել էր պատասխանել՝ նշելով, որ զորակոչի հարցը ԿԳՄՍՆ ոլորտում չէ: