Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է․
«Հունվար ամսին դրոնով սկսել էինք նկարել Կորեայի ձորում շինաղբ թափելու դեպքերը, իսկ այսօր նույն վայրում մեկ ընկերության 20 բեռնատար շինաղբ դատարկելիս գտել են ոստիկանները»:
Հավելենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության. «Այսօր Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։ Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ: Կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին աղբը թափել միայն սահմանված վայրերում»։