▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20․000 ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին. Ֆրանսիայի Սենատի նախագահը կոչ է անում խոսքից գործի անցնել

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն սպառնող վտանգի աճի պարագայում:


«Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ պրովոկացիաները: 20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին: Ե՞րբ ենք մենք խոսքի դիվանագիտությունից անցնելու գործի դիվանագիտությանը»,- հարցադրել է Լարշեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին