▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2006 թվականից ի վեր Հայաստանի սուվերեն վարկանիշը չէր բարձրացել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դառնալով «Ba3»։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշում է, որ այս հրապարակումով կազմակերպությունը կարծիք է ստեղծում միջազգային ներդրումային հանրության մոտ տվյալ երկրում եղած մակրոտնտեսական, տնտեսական քաղաքականության և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ «Սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն»,- շեշտեց նախարարը։ Խաչատրյանը կարևորեց հարկային եկամուտների ավելացումը, որը տեղի է ունենում վարչարարության բարելավման արդյունքում, ինչը նաև վկայում է տնտեսության մեջ համահավասար մրցակցության և բոլորի նկատմամբ հավասար մոդելների կիրառության մասին։

Կառավարության նիստն ամբողջությման՝ ստորև ներկայացված տեսանյութում.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին