Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղյակ չէ, թե եղբոր՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված քրեական վարույթներն ինչ փուլում են։
Այս մասին Գրիգոր Մինասյանն ասել է «Ազատության» հետ զրույցում։
«Որպես արդարադատության նախարար՝ իմ գործունեության շրջանակում որեւէ կերպ հնարավորություն չունեմ ծանոթանալու այդ գործերին։ Հարց կարելի է ուղղել Գլխավոր դատախազին կամ վարույթ իրականացնող մարմնին»,- նշեց նա։
Հարցին՝ աշխատանքային ներքին տեղեկություններ փոխացնում է Միքայել Մինասյանին, թե ոչ, նա պատասխանեց․ «Բնականաբար, ոչ։ Կարճ ամփոփեմ՝ 2014 թվականից որեւէ շփում չունեմ»։
Դիտեք նաև՝