ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը մեկն է այն մշակութային գործիչներից, ով հունվարի 9-ին միացավ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին:
168.am-ի հետ զրույցում Ալլա Լևոնյանը նշել է, թե այսօր այնպիսի անելանելի վիճակում ենք, որ քաղաքական գործիչների ու իրավաբանների խոսքն այսօր գուցե ավելի կարևոր է, որովհետև նրանք գուցե ավելի ճշգրիտ գիտեն, թե ինչ պետք է ասել: Երգչուհու խոսքով՝ այսօր պետք է համախմբված լինենք:
«Ես չեմ հասկանում՝ այս ինչ հանցավոր անտարբերություն է նույն մեր բնագավառի… չնայած ինչ-որ տեղ հասկանում եմ, որովետև այս 3 տարվա ընթացքում այնպես փորձեցին ֆեյքերով կամ շատ տարբեր ձևերով նսեմացնել, հայհոյել, փորձել կեղտոտել մարդու անունը, որը ոչ մեկին հաճելի չէ: Ես դա էլ եմ հասկանում, որ կան հայտնիներ, որոնք հոգնեցին, և այս մի քանիսս ենք անընդհատ խոսում, փորձում ինչ-որ բան ասել, և միշտ մեզ վրա է լինում այդ հարձակումը: Չնայած այսքանից հետո արդեն՝ երկիր կորցնելուց հետո, այսքան զոհերից հետո, ճիշտն ասած, այնքան մեկ է արդեն՝ ով ինչ կգրի, ով ինչ կմտածի: Այս հասարակության մեջ կա մի շերտ, ամբոխի մի հատված, ասում են՝ ասես հասկացողին, չհասկացողին ինչքան ասես»,- ասել է Ալլա Լևոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում