Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բերձորի և Աղավնոյի հանձնման ֆոնին նկատեցի, որ էլի հարգելի ընկերներ մեղադրում են 2018 թվականին փողոց դուրս եկած ժողովրդին։ Փաստորեն մարդիկ անգամ չորս տարի անց չեն վերլուծել, թե ինչու են մարդիկ փողոց դուրս եկել։ Չեն վերլուծել, որ Սերժ Սարգսյանին մերժելը եղել է հետևանքը, իսկ մենք պետք է պատճառի մասին խոսենք։ Մարդիկ արդարություն էին ուզում։ Ինձ, իհարկե, հարցնում են, թե էդ ինչ անարդարություն էր, որ մարդիկ չէին կարող հանդուրժել։ Ես ասում եմ ամենամեծ անարդարությունը մարդկանց փողով, վախով, զուտ անձնական շահով ընտրելու սովորեցնելն էր։ Մնացածի մասին չգրեմ, որ չստացվի հիմա շատ արդար է։ Այնպես չէ, որ անարդարություն միայն Սերժ Սարգսյանի ժամանակ էր եղել։ |
«2018-ին ոչ ոք փողոց դուր չէր եկել, որ Արցախ հանձնվեր»․ Բորիս Մուրազի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet