▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2020թ. պատերազմի պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ հրապարակում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
«Էյնշտեյնը մի անգամ ասել է, որ անսահմանության մասին միակ պատկերացումը կարող է տալ մարդկային հիմարությունը: Այսօրվա Հայաստանում, խոսելով անսահմանության մասին, պետք է խոսել երեսպաշտության մասին: Մարդիկ, որոնք 13 տարի պարում էին մարտի 1-ի զոհերի ոսկորների վրա, թաքցնում էին ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հետաքննությունը, այսօր կեղծավոր բարեպաշտությամբ դատապարտում են հրավառությունը սգո տարում:


Դրանք մարդիկ են, որոնք ամոթալի կապիտուլյացիայից 5 ամիս անց շարունակում են թաքցնել զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը: Դրանք երկուսն էլ վարժեցված խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ են, որոնք չեն պնդում հետաքննել պատերազմի բոլոր հանգամանքները: Դրանք «գրանտակերների» շրջանում Նիկոլի սպասավորներն են, որոնք մոռացել են թափանցիկության, ճշմարտության և քաղաքացիական հասարակության մասին մանտրաները: Դրանք մարդիկ են, որոնք իրենց էթնիկ հիշողությունը վաճառել են Նիկոլին՝ չնչին քաղաքական գործարք կնքելու հույսով:

5000 ճակատագիր է ընդհատվել Նիկոլի սանձազերծած պատերազմի հետևանքով: 5000 ընտանիք վշտի մեջ է իշխանական ստի պատճառով: 5000 հայրենասեր կմոռացվի հանուն նրա, որ Նիկոլը չկրի արժանի պատիժը: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան, այն է՝ 3 միլիոն մարդ չբողոքի երեսպաշտության դեմ:

Չեմ խոսի ուրիշների փոխարեն, բայց անձամբ ինձ համար, 2020 թվականի պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է: Կպատժվեն բոլորը. նրանք, որոնք Լելե Թեփեում կործանել են զինծառայողների կյանքերըհույս ունենալով PR դիվիդենտներ շահել, նրանք, որոնք հանցավոր պատվերներ էին կատարում՝ հույս ունենալով պահպանել իրենց աթոռը, նրանք, որոնք ստում էին ամբողջ պատերազմի ընթացքում, նրանք, որոնք ծաղրում են զոհվածների, անհետ կորածների և գերիների ընտանիքներին՝ տոնական հրավառություն կազմակերպելով մի երկրում, որտեղ պատերազմի զոհերի թիվը չգիտեն
Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից:
Խոստանում եմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին