Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ընթացքում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը հավաստիացրեց` 2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցն սկսեց ավելի ակտիվ գործել, իսկ հիմնական թեզը հետևյալն էր․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Փաստացի, սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։
Ըստ այդ ծրագրի, իրենք չեն վստահում Հայաստանի իշխանություններին և Հայաստան տեղափոխված ադրբեջանցիները պետք է ցանկանան այնպիսի մանդատ, որը կապահովի իրենց անվտանգությունը»։
«2021-ին սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին». Գառնիկ Դավթյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet