«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները փոխեն իրենց վերաբերմունքը վճարվող հարկերի և պետական բյուջեի նկատմամբ, որովհետև դա մեր բոլորի ընդհանուր գրպանն է, և այդ գումարները ծախսվում են մեր երկրի և մեր քաղաքացիների բարեկեցության ապահովման համար»,-ԱԺ-ում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Պետք չի այս ձևակերպումից վախենալ, որովհետև գործի առնվազն 90 տոկոսն անելու է Պետական եկամուտների կոմիտեն: Քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը՝ ամբողջությամբ լրացված, և ինքը պիտի հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված և եթե ինչ-որ բան սխալ է գրված՝ ուղղի, բարձրաձայնի»,-մանրամասնեց վարչապետը՝ հավելելով, որ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 1-ին: Նիկոլ Փաշինյանի խոսքն ԱԺ-ում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։ |
«2024 թվականից բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները»․ Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet