Նախօրեին հայտնի դարձավ, որ դոկումենտալ ֆիլմերի միջազգային հեղինակավոր «IDFA» փառատոնում միանգամից երկու՝ գլխվոր և կինոքննադատների կողմից տրվող մրցանակներին է արժանացել հայկական «1489» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի վերնագիրը՝ «1489»-ը, այն պայմանական թիվն է, որի ներքո պահվել է զոհված Սողոմոնի մարմինը։ Ռեժիսորը որոնման ընթացքը նկարահանել է իր հեռախոսով՝ փորձելով վավերագրել ողջ այն վիշտը, որի մեջով անցել են ինքն և իր ընտանիքը։ Եղբոր ոսկորները հայտնաբերվել են կես տարի անց, սակայն ևս կես տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի նույնականացվի ԴՆԹ-ի անալիզների միջոցով։ «IDFA» միջազգայիյն հեղինակավոր փառատոնը ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել հաղթող ֆիլմը․ Այսօր ֆիլմի մասին անդրադարձ է կատարել նաև Meduza-ն` գրելով. «Ռեժիսորի դեբյուտը, որն արժանացել է IDFA փառատոնի Գրան պրիին՝ 21-րդ դարի հայկական կինոյի ամենանշանակալի մրցանակին»: Աղբյուրն՝ այստեղ |
«21-րդ դարի հայկական կինոյի ամենանշանակալի մրցանակը». զոհված զինվորի մասին վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել «IDFA» փառատոնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet