Life.panorama.am-ի զրուցակիցը Յանա Դանիելյանն է: Զրույցից մի հտված ներկայացնում ենք ստորև.
Տարիներն իմաստացնում են ինձ
Ես հպարտանում եմ, երբ նկատում եմ իմ հասունացումը: Չգիտեմ՝ ինչքանով է դա լավ, կամ վատ, բայց տարիների ընթացքում բնավորությամբ ավելի ծանրացել եմ: Օրինակ, ինչ-ինչ հարցերի շուրջ կարող էի առաջ այլ պատասխաններ ունենալ, հիմա՝ բոլորովին այլ: Մարդու մեջ տարիների ընթացքում շատ-շատ բան է փոխվում, միայն թե պետք է կարողանում ես գտնել ճիշտ ուղին եւ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: Տարիները փոխում են նաեւ դիմագծերդ, ինչու ոչ՝ մարմինդ, բայց այդ հարցերի շուրջ ես փորձում եմ ընդհանրապես չմտածել, քանի որ վստահ եմ՝ արտաքին տեսքն ու առողջությունը կախված է հոգեվիճակից ու ապրելակերպից:
Թույլ տվածս սխալներով հպարտանում եմ
Մարդն իդեալական չէ, ամեն մեկն իր չափով թերություններ ունի, որոնք նորմալ են: Առհասարակ ես փորձում եմ կյանքս պլանավորել, ցանկացած քայլ անելիս՝ երկար մտածում ու ծանրութեթեւ եմ անում, ինչը թույլ է տալիս ավելի քիչ սխալներ գործել: Այնուամենայնիվ, կյանքի տարբեր փուլերում հնարավոր են որոշ սխալներ, որոնք մեծ հպարտությամբ եմ ընդունում: Յուրաքանչյուր սխալ եւս մեկ դաս կարող է լինել: Վստահ կարող եմ ասել, որ իմ կատարած սխալներից շատ բան եմ սովորում ու ավելի իմաստանում, այնպես որ, դրանք ցավագին ընդունելը լուծում չէ:
22-ում մայրացա, երբ դեռ պատրաստ չէի մամա դառնալու
Կինը պետք է որոշ չափով պատրաստ լինի մայրանալու, որպեսզի կարողանա այդ պարտավորությունը ճիշտ ընկալել, որը նաեւ օգնում է ճիշտ դաստիարակություն ու սեր տալ երեխային: Ես ընդամենը 22 տարեկան էի, երբ ծնվեց աղջիկս, հիմա անկեղծորեն խոստովանում եմ, որ այն ժամանակ ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես դրան պատրաստ չէի: Միաժամանակ, այսօր մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, երբ տեսնում եմ, թե իմ 6-ամյա աղջիկը ինչպես է ինձ հետ քայլում: Այսօր ես հպարտ եմ տարիներ առաջ կայացրածս որոշման ու ռիսկի համար: Հիմա շնորհակալ եմ Աստծուն, որ մայրացել եմ հենց այդ տարիքում: Ես խիստ մամա եմ, երբեք երես չեմ տալիս նրան, բայց նաեւ իմ աղջիկն ունի այն, ինչ պետք է: Աղջկաս ապահովում եմ ամեն ինչով, բայց նաեւ նրանից փոխարենը սպասում եւ պահանջում եմ պատասխան՝ իր ուսման եւ վերաբերմունքի տեսքով: Դեռ փոքրուց նրան վերաբերվել եմ մեծի նման, թույլ եմ տվել կարծիք հայտնել, որոշումներ կայացնել, եւ արդյունքում նա այսօր ունի ծնողական մեծ հոգատարություն, բայց նաեւ ինքնուրույնություն:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Յանա Դանիելյանի կտրուկ պատասխանն իրեն պլաստիկ վիրահատություններ վերագրողներին ու քննադատողներին