|
Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց «Լույսի բանակ» կազմակերպության նախաձեռնած Վերածննդի հեղափոխության շարժումը։ Այն գլխավորում է Կարեն Արայանը։ «Մենք դուրս ենք գալիս փողոց, տուն չենք գնալու և մնալու ենք այնքան, մինչև նիկոլը հրաժարական չտա: Որքան շատ լինենք, այնքան շատ գործողություններով կարագացնենք նրա հրաժարականը, և որքան շուտ մեծ քանակությամբ հավաքվենք, այնքան շուտ դա տեղի կունենա: Պետք է անենք ամեն հնարավորը, որ մինչև ամսի 14-ը գործողության համար հավաքված լինի բավարար քանակության մարդ: Հայոց աշխարհը պետք է զարթոնք ապրի: Վերածննդի շարժման կարգախոսն է «առանց նախկին ու ներկա»-ի»,- ասված է շարժման հայտարարության մեջ։ ՄԻԱՑԵՔ․ Դա դժվար չէ: Սա բոլորիս վերածնունդն է»: |
Դիտեք նաև՝


