Հայաստանում ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1523 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 1596 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 15960 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 994): Փաստացի այս պահին բուժվում է 840 անձ (մեկ օրում ավելացել է 24-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 659 անձ (վերջին մեկ օրում՝ 26 մարդ), 27 պացիենտ մահացել է:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


