Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսաուղերձ է հղել և կից գրառում կատարել, որում ասված է.
«3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև:
Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ:
Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»: