Հայաստանում կորոնավիրուսով կրկանի վարակվելու դեպքեր գրանցվել են, արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել: Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է»,- ասաց նախարարը:


