▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում

38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանի վրա հարձակման համար, ինչպես հայտնել ենք, մեղադրանք է առաջադրվել եղբայրներ Հրաչ ու Սարգիս Գալստյաններին:

«Ազատություն»-ն է գրում և նշում, որ Պռոշյան գյուղում գտնվող նրանց տանը ականատես են եղել սարսափելի պայմանների: Ըստ աղբյուրի՝ դեպքից կարճ ժամանակ առաջ եղբայրներից մեկը մյուս եղբորն է դանակահարել, մայրն էլ նրանց հարվածել մոխրամանով: Մայրը նաև պատմել է՝ ինչպես է տարիներ առաջ խրատական նպատակներով դանակահարել 3-ամյա որդուն ու ազատազրկվել:

Այս սարսափելի պայմաններում այժմ մեծանում են նաև երկու անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ: Հարևանների հավաստմամբ՝ մայրն ամեն օր աղբավայր է գնում խմած, ետ գալիս հարբած:

Պատկան մարմիններն այժմ քննում են ընտանիքի մյուս երեխաներին հատուկ խնամքի կենտրոններում տեղավորելու հարցը:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին