▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարվա ընդմիջումից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երեք տարվա դադարից հետո տեղի է ունեցել պատարագի արարողություն, որին  ներկա էին մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Պատարագի անցկացման առիթով այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի Աղթամար կղզում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները։

 

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանություններն արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պատճառաբանելով դա «առկա վտանգներով»: Սակայն այս տարի արարողակարգն անցկացնելու թույլտվություն է ստացվել: 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Պատմական Հայաստանի տարածքում այն միակ եկեղեցին է, որի գմբեթին վերանորոգումից հետո խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:

Եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակին:

Տեսանյութը՝ Նուր Թրեվլ&Թուրս Արմենիա ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին