▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել. Տավուշի մարզպետ

Հայադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի գործողությունների հետեւանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 զինծառայող։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա նշել է, որ զինծառայողներին տեղափոխել են «Բերդ» բժշկական կենտրոն, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հիմա ես Մովսես գյուղում եմ։ Կան դիրքային փոխհրաձգություններ, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ամբողջ օրն էլ հանգիստ է եղել։ Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Կրակոցները հնչում են միայն դիքերում։ Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվում, չեմ կարող հստակ ասել, թե որ զենքի տեսակն է օգտագործվում»։

Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել 2 ոստիկան, որոնք նույնպես  «Բերդ» բժշկական կենտրոնում են. նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին