▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 %-ը՝  «ԴՕԿ»-ին, 4 %-ը՝ ՔՊ-ին․ Ազատ և արդար հարցում

«Գեոպոլիտիկ»  տելեգրամյան ալիքը հարցում էր անցկացրել՝  ո՞ր ուժին իրենց ձայնը կտան քաղաքացիները,  եթե վաղը Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ լինի: 

Տելեգրամյան ալիքը մեկ օր որևէ թարմացում չէր արել ու նաև նշել էր, որ հարցումը կդադարեցնի, եթե նշված քաղաքական ուժերից որևէ մեկը այն կիսվի իր սոցիալական հարթակներում․ այդպիսով «Գեոպոլիտիկ»-ը թերևս փորձել է ապահովել հարցման օբյեկտիվությունը։ 

Եվ ահա՝ հարցման մասնակիցների 30 %-ը  «ԴՕԿ» կուսակցությանն է իր ձայնը տվել, իսկ ՔՊ-ին ընդամենը 4 %։ ԴՕԿ կուսակցությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է համացանցի շատ օգտատերի արդարացի թերահավատությունը Գելլափի անցկացրած վերջին հարցման վերաբերյալ, ըստ որի նման բովանդակությամբ հարցումներում առաջատարը ՔՊ-ն է։

Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններում նշում են, որ արդար և ազատ պետք է լինեն ոչ միայն ընտրություններն, այլ նաև հարցումները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին